Աշխարհառչակ դիրիժոր Լորին Մաազելը քիչ առաջ ժամանեց Հայաստան, այս մասին «Զվարթնոց» օդանավակայանից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը:
Նա վաղը` նոյեմբերի 9-ին, աշխարհի թիվ մեկ նվագախմբի` Ամստերդամի Թագավորական կոնցերտգեբաու նվագախմբի հետ, ելույթ է ունենալու Արամ Խաչատրյան համերգասրահում:
«Շատ լավ բաներ եմ լսել այս հրաշալի երկրի մասին և ուրախ եմ ստանալ Երևանում ելույթ ունենալու հրավերը»,- լրագրողներին ասաց նա:
Նվագախումբը ելույթ է ունենալու «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում:
«Հրավերն ինձ իրոք ուրախացրեց, և ես ժամանակ գտա գալ Հայաստան: Երեկ երեկոյան ելույթ ենք ունեցել Ամստերդամում և պատրաստ ենք վաղվա համերգին»,- եզրափակեց նա:
Երևանյան համերգից անմիջապես հետո` նոյեմբերի 10-ին, նվագախումբը նույն Մաազելի ղեկավարությամբ ելույթ է ունենալու Ստամբուլում: