Հիմնադրման 80 տարվանից ի վեր առաջին անգամ եգիպտական Egypt Air ավիաընկերության ուղեկցորդուհիները ուղևորներին կդիմավորեն հիջաբներով:
Եգիպտական Egypt Air ավիաընկերության ուղեկցորդուհիները ուղևորներին կդիմավորեն հիջաբներով: Հիջաբները կատարված կլինեն ավիաընկերության գույներով՝ կապույտ, ոսկեգույն և կարմիր:
Հիջաբ կրելու մասին որոշումն ընդունվել է ավիաընկերության և քաղավիացիայի նախարարության համատեղ քննարկման արդյունքում՝ աշխատակիցների մի քանի գործադուլից հետո: Գործադուլների հիմնական պահանջներից մեկը աշխատանքային ժամերին հիջաբ կրելն էր:
Նախկինում հիջաբ կրելու համար աշխատանքից ազատված ուղեկցորդուհիները վերադարձվել են աշխատանքի նախկին վայրերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: