16 նոյեմբերի 2012 - 19:27 AMT
Ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առանջությունում Հայստանը ներկայացնող Գոռ Հարությունյանն անցավ եզրափակիչ

Ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առանջությունում մինչև 60կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գրիգոր Իվանյանը պարտվեց Ուկրաինան ներկայացնող հայազգի Գևորգ Խաչատրյանին և դուրս մնաց եզրափակչից: Բրոնզե մեդալի համար նա կպայքարի Իտալիայի ներկայացուցիչ Ֆաբիո Բասիլի հետ:

Այս քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող հայազգի Արամ Գրիգորյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Օրհան Սաֆարովին և դուրս եկավ եզրափակիչ: Ոսկե մեդալի համար կմրցի Ուկրաինան ներկայացնող հայազգի Գևորգ Խաչատրյանի հետ:

Մինչև 66 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Հայստանը ներկայացնող Գոռ Հարությունյանը հաղթեց ռուսաստանցի Աբդուլա Աբդուլջալիլովին և դուրս եկավ եզրափակիչ` նվազագույնն ապահովելով արծաթե մեդալ: Եզրափակչում նրա մրցակիցը կլինի Բուլղարիան ներկայացնող Վադիմ Շոկան: