19 նոյեմբերի 2012 - 12:04 AMT
Հովհաննես Գաբուզյանը և Շանթ Սարգսյանը դարձել են շախմատի փոխչեմպիոններ

Մարիբորում (Սլովենիա) ավարտվել է պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունը: Երկու հայ շախմատիստներ նվաճել են արծաթե մեդալներ:

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը մինչև 18 տարեկան տարիքային կարգում 11 տուրերում 7 անգամ հաղթանակ է տարել, 3 անգամ խաղացել ոչ ոքի և միայն մեկ անգամ պարտվել: Նա հավաքել է 8,5 միավոր և դարձել աշխարհի փոխչեմպիոն:

Շանթ Սարգսյանը (մինչև 10 տարեկան) նույնպես նվաճել է արծաթ, նա իր ակտիվում ունի 9 հաղթանակ, երկու պարտիաներն ավարտել է ոչ ոքի և 9 միավորով գրավել 2-րդ տեղը:

Հայաստանն առաջնությունում մինչև 8, 10, 12, 14, 16 և 18 տարիքային կարգերում ներկայացրել են 16 շախմատիստներ:

Առաջնությունն ընթացել է շվեյցարական համակարգով 11 փուլերով: