Բոլորը հասկանում են, որ խորհրդարանական կառավարման, համամասնական ընտրակարգին անցումը քիչ հավանական է:
Ուղղակի ԲՀԿ-ն ձև է գտել, որով այն ուժերը, որոնք կմիանան իրեն, կունենան հիմնավորում: Այսօր ասուլիսի ժամանակ քաղաքագետ Արմեն Աղայանն իր այս կարծիքին ավելացրեց, որ հիմա էլ ավելի շատ խորհրդարանական պետություն ենք, քան նախագահական և միայն քաղաքական ավանդույթ ու մշակույթ է նախագահին առաջնային կարևորություն տալը:
«Խորհրդարանական կառավարումն ու համամասնական ընտրակարգը շատ բան չեն փոխի, բայց կավելանա իրական քվեներով խորհրդարան անցնող կուսակցությունների անդամների թիվը, եթե ֆեոդալական կուսակցությունները դա կանխելու քայլեր չձեռնարկեն», - ասաց Արմեն Աղայան:
Նրա խոսքով իշխանափոխության հավանականությունը քիչ ավելի կմեծանա:
«Եթե անցնենք համամասնական ընտրակարգի, գուցե, իշխանափոխությունը ստացվի», - ասաց քաղաքագետը: