Երկրի քաղաքական ղեկավարությունը հաստատակամ է՝ անցկացնելու արդար և թափանցիկ նախագահական ընտրություններ: Այսօր Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի և ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խ Նա բարձր է գնահատել Հայաստանի նկատմամբ ԱՄՆ բարյացակամ վերաբերմունքը և երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը: Հերմինե Նաղդալյանը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումը և փոխայցելությունները, ինչը, ըստ ԱԺ փոխնախագահի, Հայաստանի համար փորձի փոխանակման տեսանկյունից շատ կարևոր է: Ջոն Հեֆերնը նույնպես կարևորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու համագործակցության աշխուժացումը:
Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է նաև միջկուսակցական հարաբերություններին, խորհրդարանական այն գործընթացներին, որոնք նպատակ ունեն ուժեղացնելու ԱԺ վերահսկողական գործառույթները: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում խորհրդարանական անցած ընտրություններին, առաջիկա նախագահական ընտրություններին, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը վերաբերող առաջարկներին և նախատեսվող աշխատանքներին: Երկուստեք կարևորվել է արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացումը:
Հերմինե Նաղդալյանը շնորհավորել է դեսպանին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերընտրման առթիվ: Այս մասին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: