19 նոյեմբերի 2012 - 18:34 AMT
Վանաձորում քույրը սպանել է եղբորը

Նոյեմբերի 18-ին, ժամը 21.13-ին, ոստիկանության Վանաձորի բաժին է ահազանգել 1974 թ. ծնված Տարոնուհի Ավետիսյանն ու հայտնել, որ ինքը իրենց տանը մարդ է սպանել: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.45-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, Տ. Ավետիսյանը խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է եղբոր` 1967 թ. ծնված Գարեգին Ավետիսյանին և սպանել նրան:

Տարոնուհի Ավետիսյանը ձերբակալված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: