21 նոյեմբերի 2012 - 11:41 AMT
Նավթի գներն աճում են ԱՄՆ-ում պաշարների վերաբերյալ API-ի տվյալների ֆոնին

Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի օրն աճել են ԱՄՆ մեծածախ պահեստներում հումքի պաշարների վերաբերյալ Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) վիճակագրության ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,16 դոլարով կամ 0,15 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 109,99 դոլար: WTI տեսակի թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.02 դոլարով կամ 0.02 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 86.77 դոլար:

Ավելի ուշ չորեքշաբթի օրը ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը պաշտոնական տվյալներ կհրապարակի պաշարների վերաբերյալ: «Սև ոսկու» գների աճին նպաստում է նաև Մերձավոր Արևելքում անկայունությունը: