Նոյեմբերի 16-18-ը Դոնի Ռոստովում տեղի է ունեցել ԱՊՀ հայկական երիտասարդական կազմակերպությունների առաջին ժողովը՝ նվիրված Հայաստանի Անկախության 21-րդ տարեդարձին, որը կոչվում էր «21-րդ դարի մարտահրավերներն ու հայ երիտասարդությունը»:
Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել խորհրդաժողովի մասնակից, լրագրող Արգիշտի Ամիրյանը, Ժողովին մասնակցել են շուրջ 100 ներկայացուցիչներ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, կային նաև հյուրեր Բելառուսից, Աբխազիայից և ՀՀ սփյուռքի նախարարությունից: Առաջին օրը հյուրերը ներկայացրեցին իրենց նախագծերը, քննարկեցին հայ համայնքների առջև ծառացած խնդիրները, կարծիքներ փոխանակեցին: Խորհրդաժողովի երկրորդ օրը բաժանվեց երկու փուլի: Առաջին փուլում մասնակիցները լուծում են նախագծով առաջադրված խնդիրները: Որոշվեց ստեղծել խորհուրդ տարբեր քաղաքների ներկայացուցիչներից:
Երկրորդ փուլում էքսկուրսիա կազմակերպվեց Դոնի Ռոստովում, հավաքի մասնակիցներն այցելեցին հայոց պատմության թանգարան, Սբ Հարություն եկեղեցի և Չալտիր գյուղը, որտեղ նրանց ջերմորեն դիմավորեցին տեղի հայ բնակիչները հայկական երաժշտությամբ ու ուտեստներով: