Գերմանական դատարանը պարտավորեցրել է 61-ամյա թրքուհուն, որն արդեն 30 տարի է ապրում է Գերմանիայում և չի խոսում գերմաներեն, գնալ գերմաներենի դասընթացների, հայտնում է dapd-ն:
Թրքուհու ամուսինը մի փոքր խանութի սեփականատեր է: Ընտանիքը Գերմանիայում վեց երեխա է մեծացրել, որոնք Գերմանիայի քաղաքացիություն ունեն:
Դատարանում կինը նշել է, որ իր բոլոր երեխաները լավ կրթված են ու հարկեր են վճարում գերմանական գանձարան: Գերմաներենի իր չիմացությունը նա բացատրել է նրանով, որ ընդհանրապես անգրագետ է:
Դատարանն այդ փաստարկը հաշվի չի առել: Կինը բողոքարկել է դատավճիռը բարձր ատյանի վարչական դատարանում, հայտնում է lenta.ru-ն: