29 նոյեմբերի 2012 - 09:24 AMT
«ՀԺ». «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը կտան Երվանդ Զախարյանի աղջկան

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը հավատարմագրային կառավարման է հանձնվելու «Մեդիքալ Ինվեստ» ՍՊԸ-ին: Վերջինս պատկանում է նախկին քաղաքապետ, Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի դստերը:

Երեկ, երբ մի շարք հարցերի վերաբերյալ մեր թղթակիցը մեկնաբանություններ է խնդրել Կադաստրի պետական կոմիտեի նախագահի դուստր Գայանե Զախարյանից, նա ընդամենն ասել է, որ չի կարող պատասխանել ոչ մի հարցի: Գայանե Զախարյանն, ի դեպ, բժշկուհի է աշխատում հենց այդ նույն «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում»,- գրում է թերթը։