Եվրամիության երկրները չեն կարողացել պայմանավորվել սիրիական ընդդիմությանը զենքի առաքումների մասին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` իրազեկ աղբյուրների վրա հղումով:
«Փոխզիջումային որոշում Սիրիայի հանդեպ պատժամիջոցների ռեժիմի փոփոխման մասին ձեռք չի բերվել պատժամիջոցները երկարացվել են երեք ամսով»,-ասել է աղբյուրը:
ԵՄ խորհուրդը չի կարողացել պայմանավորվել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Իտալիայի առաջարկության վերաբերյալ, որով նախատեսվում էր մասնակիորեն հրաժարվել զենքի առաքումների համար սահմանված էմբարգոյի կիրառումից:
Որոշման պատճառ դարձան ԵՄ որոշ երկրների կասկածները սպառազինությունների վերսահսկման պատշաճ մակարդակի բացակայության պատճառով: