2 հունիսի 2005 - 10:59 AMT
«ԱՐՄԱՎԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՎՆՈՒԿՈՎՈ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԳՈՏՈՒՑ
«Արմավիա» ընկերության Երեւան-Մոսկվա ուղերթ կատարող A-320 ինքնաթիռը հունիսի 1-ի երեկոյան Մոսկվայի Վնուկովո օդանավակայան վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքային գոտու սահմաններից: Ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Միջադեպի պատճառով օդանավակայանը փակվել է, սակայն ավելի ուշ օդանավակայանի աշխատանքը վերսկսվել է: Օդանավակայանի մամուլի քարտուղար Կոնստանտին Կոնանիխինը տեղեկացրել է, որ «թռիչքային գոտու վիճակը եւ եղանակը տվյալ միջադեպին առնչություն չեն ունեցել»: Ներկայումս ստեղծվել է հանձնաժողով, որը պարզում է կատարվածի պատճառները, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: