Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որտեղ ընդունվեց ՀՀ նախագահի 2013 թվականի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակացույցը: Նիստի ավարտին, պատասխանելով լրագրողների հարցերին` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ այն ընտրակարագը, որը գործել է 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կգործի նաև 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ.
«Ես բազմիցս ասել եմ, որ ՀՀ Ընտրական օրենսգիրքը լիարժեք հնարավորություն է տալիս անցկացնել թափանցիկ ընտրություններ: Ես կարծում եմ նաև, որ փոփոխություննեի կարիք չկար, քանի որ ընտրությունների նախաշեմին օրենսգրքում փոփոխություններ անելը ողջամտության տեսանկյունից անթույլատրելի է»,-ասաց Տիգրան Մուկուչյանը ` հավելելով, որ ընտրություններից առաջ որոշակի նախապատարաստական և ուսուցողական աշխատանք կտրարվի հանձնաժողովի անդամների հետ, որպեսզի բարձրանա նրանց իրազեկվածությունը: