Մինսկում բացվել է եվրոպական և ասիական ԶԼՄ-ների համաժողովը` ՖԵԱՄ 2012

Մինսկում բացվել է եվրոպական և ասիական ԶԼՄ-ների համաժողովը` ՖԵԱՄ 2012

PanARMENIAN.Net - Երկուշաբթի օրը Մինսկում բացվել է «Ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածությունում և նոր մեդիաները»եվրոպական և ասիական ԶԼՄ-ների համաժողովը (ՖԵԱՄ 2012): Համաժողովին մասնակցում են ԱՊՀ երկրների, Բալթիայի և Վրաստանի առաջատար ԶԼՄ-ների ավելի քան 200 ղեկավարներ:

Համաժողովի աշխատանքի ընթացքում, որը կտևի մինչև դեկտեմբերի 12-ը, ԶԼՄ-ների ներկայացուցիչները կքննարկեն եվրոպական ինտեգրման հարցեր, ինտեգրացիոն նախագծերի հեռանկարներ, ԶԼՄ-ների և հասարակության փոխգործակցությունը, ինչպես նաև հետխորհրդային տարածքում նոր մեդիաների գործունեության յուրահատկությունները և կառուցվածքը:

Առաջին օրը համաժողովում ելույթ կունենան «ՌԻԱ Նովոստիի» գլխավոր խմբագրի տեղակալ Մաքսիմ Ֆիլիմոնովը, Բելառուսի և Ռուսաստանի դաշնային պետության պետքարտուղար Գրիգորի Ռապոտան, Բելառուսի տեղեկատվության նախարար Օլեգ Պրոլեսկովսկին, ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարի տեղակալ Ալեքսեյ Վոլինը: Ավանդաբար ՖԵԱՄ-ի աշխատանքին մասնակցում են երկրի առաջին այրերը:

2012-ին համաժողովի համար հարթակ կծառայեն Crown Plaza Minsk հյուրանոցի սրահները: ՖԵԱՄ 2012-ի ծրագիրը ներառում է լիագումար նիստեր և բանավեճեր «ԶԼՄ-ների դերը ինտեգրացիոն գործընթացներում», «Անկայուն աշխարհ. Գլոբալիզացիայի գործընթացը և մեդիա տարածությունը», «Ավանդական մեդիաների նոր կյանքը» և այլ թեմաներով: Բանավեճերի մասնակիցները կբաժանվեն երկու ճամբարների` ինտերնետով տարվելու կողմնակիցների և հակառակորդների, և կպաշտպանեն իրենց տեսակետները: Որպես բանավեճի դատավոր հանդես կգա մեդիափորձագետ Անտոն Խրեկովը:

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---