Բրիտանական Oxfam կազմակերպությունը խորացնում է իր գործունեությունը Հայաստանում և դիտարկում ԶԼՄ-ների հետ համագործակցության հնարավորությունը, ասել է Oxfam կազմակերպության հայկական գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը դեկտեմբերի 12-ին Կոտայքի մարզում կայացած սեմինարի ընթացքում: «Սեմինարի նպատակն է համագործակցության նոր ուղիների և հնարավարությունների որոնում, ինչպես նաև գործողությունների մշակում»,- ասել է նա:
1942-ին Օքսֆորդում հիմնադրված բարեգործական կազմակերպությունը վերջերս նշել է իր 70-ամյակը: Ներկայացնելով կոնֆեդերացիայի կառուցվածքը, որը վերջերս վերակազմավորվել է, Մարգարիտա Հակոբյանը նշել է, որ միջազգային կազմակերպության առջև դրված է աշխարհի բարելավման համար միասնական ռազմավարություն մշակելու խնդիրը: «Մենք ապրում ենք հարուստ աշխարհում, չնայած նրան, որ բնական ռեսուրսները կրճատվում են, այնուամենայնիվ, 1 մլրդ մարդիկ ապրում են աղքատության մեջ, և տեղ է գտել բևեռացումը: Այն բարեգործությունը, որով մենք զբաղվում ենք, բավարար չէ աշխարհի համար, և մենք կարծում ենք, որ կարող ենք ավելին անել կարիքավորներին օգնելու համար»,- ասել է նա:
Անդրադառնալով Հայաստանում կազմակերպության գործունեությանը, նա հաղորդել է, որ կազմակերպությունը գործընկերների հետ միասին փորձում է ներմուծել աշխատանքի նոր մոդելներ տարբեր ոլորտներում` Հայաստանի մարզերում աղքատությունը հաղթահարելու համար, մասնավորապես, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում: Միաժամանակ, հայկական գրասենյակի տնօրենը նշել է, որ կազմակերպությունն իր գործունեության մեջ ղեկավարվում է նրանով, որ մարդն ունի իրավունքներ` սոցիալական, տնտեսական, ձայնի իրավունք և այլն:
Կազմակերպության կողմից մշակված այլընտրանքային մոտեցումները, ինչպես նաև վերլուծական հետազոտությունը կներկայացվեն Հայաստանի իշխանությունների քննարկմանը և թույլ կտան ավելացնել այդ ոլորտներում ներդրումների ծավալները, որոշել գենդերային խնդիրներ: