Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը դիտարկում է The Financial Times Group հրատարակչությունը ձեռք բերելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդել է «Նյու Յորք թայմզ» թերթը:
Փորձագետների գնահատականներով, «The Financial Times Group»-ի արժեքը կազմում է շուրջ 1,2 մլրդ դոլար, իսկ Նյու Յորքի քաղաքապետին պատկանող «Բլումբերգ լիմիթեդի» եկամուտը, թերթի տվյալներով, 2011-ին կազմել է 7,6 մլրդ դոլար: Այնպես որ, Բլումբերգը կարող է ձեռք բերել ընկերութունը, որը, ինչպես ենթադրվում է, կվաճառվի հաջորդ տարվա սկզբին:
ԱՄՆ խոշորագույն մեգապոլիսի քաղաքապետի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել «Նյու Յորք թայմզի» հրապարակումը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: