Ֆիլիպինների ռազմածովային ուժերը հայտարարել են, որ երկրի ջրերում նկատվել է ամերիկյան արտադրության կործանված անօդաչու թռչող սարք, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` մեջբերելով Սինհուա գործակալությունը:
Հարավային Լուսոն շրջանում ՌԾՈՒ հրամանատարի տեղակալ կապիտան Ռոմել Ջեյսոն Գալանգի տվյալներով, BQM-74 շարքի ամերիկյան անօդաչու թռչող սարքը կիրակի օրը նկատվել է Տիկաո կղզու ափերի մոտ: Սարքը գտել են տեղի ձկնորսները:
Ֆիլիպինյան ՌԾՈՒ-ը տվյալներ չունեն, թե երբ է անօդաչու թռչող սարքը կործանվել կղզու ափերի մոտ և ինչ առաջադրանք էր այն կատարում: