Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել հունվարի 22-ին Բուլղարիայում մեկնարկող Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախընտրական փուլի մրցաշարին:
ՀՖՖ Հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը նշել է, որ թիմը երեկ իր առաջին մարզումն է անցկացրել Սկոպիեում:
« Տղաների տրամադրությունը նորմալ է, բոլորը կազմ ու պատրաստ են, իսկ հրավիրված ֆուտբոլիստներից բացակայում է միայն Կիպրոսում հանդես եկող Արմեն Դանիելյանը, ով թիմին կմիանա արդեն Բուլղարիայում: Այս պահին պատրաստվում ենք մեկնել Նեգոտինո քաղաք, որտեղ էլ կկայանա ՆՀՀ Մակեդոնիայի և Հայաստանի ֆուտզալի հավաքականների միջև հանդիպումը»,- ՀՖՖ-ին ասել է նա:
Հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 21:00-ին: