Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 15, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Ըստ Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչության (BNPB) Ջակարտայում տուժել է քառորդ միլիոն բնակիչ, կացարանից զրկվել է 18 հազարը, տարածում են ստանում հիվանդությունները: Ընդհանուր առմամբ ջրի տակ է մնացել 97 հազար տուն:
Ըստ օդերևութաբանների, հանգստյան օրերին Ջակարտայում կարող է գրանցվել մինչև 50 մմ տեղումներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: