19 հունվարի 2013 - 11:34 AMT
Դինքի հիշատակի օրվան նվիրված հուշ-երեկո կանցկացվի «Նարեկացի» արվեստի միությունում

«Նարեկացի» արվեստի միությունում այսօր ժամը 19:00- ին, տեղի կունենա հուշ-երեկո` նվիրված պոլսահայ մտավորական, լրագրող, Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի նահատակության 6-րդ տարելիցին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին փոխանցում են Նարեկացի արվեստի միությունից, երեկոյին հանդես կգան բանաստեղծ, հրապարակախոս Սագօ Արեանը, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը, Հրանտ Դինքի մանկության ընկեր, հասարակական գործիչ` Սարգիս Հացպանյանը: Ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստ, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը, «Նարեկացի» ժողնվագարանների համույթը /գեղ. ղեկավար Հ. Սահակյան/ ` հայ ժողովրդական, հոգևոր և դասական ստեղծագործությունների փոխադրումների լավագույն նմուշների կատարումներով: