Սիրիայում կառավարական զորքերի դեմ պայքարին զուգահեռ հակակառավարական կոալիցիայի շարքերում պառակտում է նկատվում, հաղորդում է MIGnews-ը:
«Ալ-Քաիդայի» հետ կապված «Ֆրոնտ ալ-Նուսրա» խմբավորման գրոհայինները բացահայտորեն հայտարարել են, որ մտադիր են փոփոխություններ մտցնել հեղափոխության նպատակների մեջ և շարիաթի օրենքներով կառավարվող պետություն ստեղծել, ինչը դաշնակիցների բացասական արձագանքի պատճառ է դարձել:
Ինչպես հաղորդում է գործակալությունը ապստամբների հրամանատարներն արդեն հայտարարել են, որ չեն համագործակցելու մոջահեդների հետ և կսկսեն պայքարել նրանց դեմ` Բաշար Ասադի ռեժիմի անկումի հաջորդ օրվանից սկսած: