22 հունվարի 2013 - 11:24 AMT
Մալիում արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է 3 ամսով

Մալիի կառավարությունը հունվարի 21-ի երեկոյան երկարացրել է արտակարգ դրության ռեժիմը երեք ամսով: Այդ մասին ասվում է տեղի իշխանությունների հատուկ հայտարարությունում, հաղորդում է Expatica France-ը:

Ֆրանսիական զորքերի հաջողվել է իսլամիստներից ազատել երկու կարևոր քաղաքներ` Դիաբալուն և Դոենտցուն, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Մեկնաբանելով արտակարգ դրությունը երկարացնելու մասին որոշումը` պաշտոնյաները նշել են, որ իսլամիստների կողմից բռնազավթված տարածքների ազատագրման ռազմական գործողությունը հաջող է ընթանում, բայց երկիրը խաղաղություն հաստատելու կարիք ունի: