Հարավսլավիայի վերջին թագավորի՝ Պետրոս 2-րդ Կարագեորգևիչի, մասունքները ԱՄՆ-ից տեղափոխվել են Սերբիա, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Թագավորը հեռացել էր Բելգրադից այն բանից հետո, երբ նացիստական զորքերը Երկրորդ համաշխարհայինի սկզբում շրջափակել էին Հարավսլավիան:
Պատերազմից հետո թագավորը սոցիալիստական Հարավսլավիա չի վերադարձել: Պետրոս 2-րդի որդին՝ իշխան Ալեքսանդրը, ցանկացել է, որպեսզի հոր մասունքները թաղվեն թագավորական գերեզմանատանը, որը Սերբիայի կենտրոնական հատվածում է: