30 հունվարի 2013 - 12:14 AMT
Քարվաճառում ու Շոշում այսօրվանից հնարավոր կլինի օգտվել Ղարաբաղ Տելեկոմի ինտերնետ փաթեթից

2013 թվականի հունվարի 30-ից, Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի և Ասկերանի շրջանի Շոշ գյուղի բնակիչները կկարաղանան օգտվել ինտերնետից:

Ղարաբաղ Տելեկոմից հայտնում են, որոր Քարվաճառ քաղաքի ու Հաթերք և Դրմբոն գյուղերի բաժանորդները կարող են օգտվել ընկերության ծառայությունների ողջ փաթեթից վերանորոգված և բարձր չափանիշներին համապատասխան սպասարկման կենտրոններում:

Հավելենք, որ Ղարաբաղ Տելեկոմը հեռահաղորդակցության շուկայում գործում է 2002 թ. փետրվարից: Այս 11 տարիների ընթացքում ընկերությունը կառուցել է բջջային հեռախոսակապի նոր կայաններ, որոնց շնորհիվ ներկա դրությամբ հանրապետության տարածքի 95 տոկոսը ապահովված է բջջային հեռախոսակապով:

Այսօր ընկերությունը տրամադրում է բջջային, թվային ֆիքսված և անլար ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ ծառայություն ADSL մոդեմի և օպտիկա-մանրաթելային կապի միջոցով: Այսօր արդեն մայրաքաղաք Ստեփանակերտի, Շուշի, Մարտունի, Մարտակերտ, Ասկերան, Հադրութ շրջկենտրոնների, ինչպես նաև Քարին տակ, Տող, Ճարտար, Տյաք, Վարդաշատ, Թաղուտ, Այգեստան, Կարմրակուչ, Թաղասեռ և այլ գյուղերի բնակիչներն ունեն ինտերնետից օգտվելու հնարավորություն: