6 փետրվարի 2013 - 11:45 AMT
Հունգարիայի սիրիացի, հայ և հույն բնակիչները բողոքի ակցիայով են դիմավորել Էրդողանին

2013թ. փետրվարի 6-ին պաշտոնական այցով Բուդապեշտ է ժամանել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: Այցի ընթացքում նախատեսվել էր «Դեմոկրատիան Թուրքիայում» թեմայով դասախոսություն Բուդապեշտի ԷԼՏ համալսարանում: Դասախոսությանը մասնակցության հայտ ներկայացրած հայ, հույն և սիրիացի ուսանողները մերժվել էին` այլևս տեղ չլինելու պատճառաբանությամբ: Երկար պետք չէր մտածել, հասկանալու համար, որ այստեղ էլ գործի էր դրվել թուրքական դեմոկրատիան: Ողջ դասախոսության ընթացքում Հունգարիայի սիրիացի, հայ և հույն բնակիչները չհեռացան համալսարանի դիմացից և բողոքի ակցիայով պահանջում էին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, վերջ տալ Սիրիայում անմեղ բնակչության կոտորածին, իսկ Էրդողանին բազմիցս կոչեցին ահաբեկիչ, հաղորդել է Ավանեսյան Ալեքսը Բուդապեշտից: