7 փետրվարի 2013 - 13:59 AMT
ԻՊԱՍ-ը նոր ծրագիր է մշակել ընտրությունների համար. հաշվի են առնվել նախորդ տարվա բացերը

Ընտրությունների ժամանակ անցյալ տարվա բացերից խուսափելու համար ԻՊԱՍ-ը նոր ծրագիր է մշակել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Իրավունքների պաշտպանության առցանց սահմաների» ՀԿ ղեկավար Սիրանուշ Սահակյանը:

2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխատել են 41 իրավաբան-փորձագետ, որոնք շրջել են ընտրատեղամասերով, ահազանգել, գրանցել խախտումները և օգնել կազմել արձանագրություններ: Սիրանուշ Սահակյանը նշեց, որ այս տարի իրավաբանների վերապատրաստման նպատակով հրավիրվել են 4 մասնագետներ, ովքեր աշխատել են իրավաբանների թիմի հետ: ԻՊԱՍ ղեկավարը անդրադարձավ նաև օրենսդրական դաշտում առկա թերություններին, որոնք պետք է վերանայել:

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ նախորդ տարի իրենք ստացել են 53 ահազանգ, որոնցից 27-ը գրանցվել է ընտրության օրը: Ահազանգել է 40 քաղաքացի, 8 վստահված անձ, 3 դիտորդ: Մեկական զանգեր են գրանցվել լրատվամիջոցների և հանձնաժողովի անդամների կողմից: