ԵԱՀԿ ԿՕԺԱՆԴԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏԱԳԱ ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելն այսօր կայացած հանդիպման ընթացքում կարեւորել են Հայաստան-Սլովենիա քաղաքական երկխոսության շարունակումը, այդ թվում` երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ պարբերաբար հանդիպումները, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Այդ համատեքստում զրուցակիցները կարեւորել են նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` այս տարվա աշնանը նախատեսված այցը Սլովենիա: Անդրանիկ Մարգարյանը հավաստել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը ակտիվորեն մասնակցելու ԵԱՀԿ-ի կողմից տարածաշրջանում եւ Հայաստանում իրականացվող ծրագրերին: Դմիտրի Ռուպելն իր հերթին խոստացել է, որ, օգտագործելով ԵԱՀԿ գործող նախագահի իր լիազորությունները, կշարունակի ջանքերը տարածաշրջանի երկրների միջեւ հարաբերությունների բարելավման, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի լիիրավ անդամ հանդիսացող Հայաստանի հետագա առաջընթացին աջակցելու համար:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---