12 փետրվարի 2013 - 13:13 AMT
Վանես Մարտիրոսյանը կարող է հանդիպել Խավիեր Մասիելի հետ

WBO Latin գոտու տիտղոսակիր Խավիեր Ֆրանսիսկո Մասիելը հաղթել է Էմիլիո Խուլիո Խուլիոյին: Մենամարտը տեղի է ունեցել Բուենոս Այրեսում և ավարտվել է հինգերորդ ռաունդում մրցավարների որոշմամբ:

Այսպիսով, Մասիելը դարձավ Վանես Մարտիրոսյանի (ԱՄՆ) հավանական հակառակորդը: Հավանաբար, Մարտիրոսյան-Մասիել մենամարտը տեղի կունենա ապրիլի 6-ին Մակաոյում (Չինաստան):

Ավելի վաղ Մարտիրոսյանը հրաժարվեց հանդիպել Էրիսլենդի Լարայի հետ, այդ զույգի հաղթողը պետք է հանդիպեր WBС չեմպիոն Սաուլ Ալվարեսի հետ: