Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սահմանամերձ Այգեպարում խաղաղ բնակիչ է վիրավորվել

Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սահմանամերձ Այգեպարում խաղաղ բնակիչ է վիրավորվել

PanARMENIAN.Net - Հակառակորդի դիպուկահարի կրակոցից սահմանամերձ Այգեպար գյուղում խաղաղ բնակիչ է վիրավորվել: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:

«Վիրավորվողը 1968 թվականին ծնված Դավիթ Հայկազի Գաբրիելյանն է: Նա խաղողի այգում աշխատում էր, երբ կրակեցին: Առավոտյան 11:00-ի կողմերն էր: 3 կրակոց է եղել»,- ասաց Անդրանիկ Այդինյանը:

Գյուղապետի խոսքով` գնդակը դաստակի շրջանում է դիպել, կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավորը հոսպիտալում է: Գյուղապետը նաև նշեց, որ գյուղի ուղղությամբ վերջին 3 օրերին հակառակորդի դիպուկահարները 2 ժամը մեկ պարբերությամբ կրակում են:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---