22 սեպտեմբերի 2005 - 08:12 AMT
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԼԻՏՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Նախօրեին, սեպտեմբերի 21-ին, Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել է ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ: Լիտվական պետության ղեկավարը հուսով է, որ Լիտվան եւ Հայաստանը հետագայում եւս կձգտեն շարունակել իրենց ակտիվ եւ երկկողմ հարաբերությունները: Բացի այդ, նա հուսով է, որ երկրների համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ նախաձեռնությունների իրկանացման գործում կամրապնդի այդ երկրների քաղաքացիների շփումը, նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային զարգացման եւ տնտեսական բարգավաճման համար: «Ինձ հաճելի է տեսնել ինտենսիվ երկխոսությունը Հայաստանի եւ ԵՄ միջեւ: Լիտվան աջակցել է եւ կաջակցի ԵՄ ջանքերին` ուղղված Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը եւ Հարավային Կովկասի հետ եվրոպական հարեւանության քաղաքականության զարգացմանը»,-ասվում է Ադամկուսի շնորհավորկան ուղերձում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: