21 փետրվարի 2013 - 18:26 AMT
Նախագահի մամուլի խոսնակը` այսօրվա հանդիպման լուսաբանման մասին. Ձևաչափը որոշվել էր կանխավ

Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման լուսաբանման ձևաչափի վերաբերյալ լրատվամիջոցներում այսօր դժգոհություններ են հնչել այն մասին, որ լրագրողները ներկա չեն եղել հանդիպմանը:

ՀՀ նախագահի մամուլի խոսնակը, մեկնաբանելով դժգոհությունները, տեղեկացնում է, որ հանրապետության նախագահի հանդիպումների լուսաբանման ձևաչափը մշտապես սահմանվում է կանխավ:

«Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման լուսաբանման ձևաչափն էլ հանդիպումից առաջ քննարկվել է և պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահի անձնական օպերատորների և Րաֆֆի Հովհաննիսյանի օպերատորների արարողակարգային տեսանկարահանման ձևաչափի մասին, ինչը և իրականացվել է հաստատված արարողակարգի սահմաններում: Ինքը՝ Հովհաննիսյանը, հրապարակային խոսքի կողմ է արտահայտվել հենց հանդիպման ընթացքում, և մամուլում տարածվող կարծիքները հակառակի մասին չեն համապատասխանում իրականությանը»,-ասված է նախագահի մամուլի խոսնակի տարածած հաղորդագրության մեջ: