Հիմք ընդունելով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի 2011 թ. ֆինանսական արդյունքները` կառավարությունը որոշել է թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2011 թ. տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին։
Որոշման նախագծի քննարկման ժամանակ նշելով, որ պետական մասնակցությունն ընկերությունում 80 տոկոս է, վարչապետն արծարծել է ձեռնարկության սեփականաշնորհման հարցը։ Տիգրան Սարգսյանը ՊԵԿ-ին հանձնարարել է իրականացնել ԲԲԸ-ի համալիր ստուգում, որպեսզի ճշտորեն որոշվի նրա շուկայական գինը` սեփականաշնորհումն արդյունավետ իրականացնելու նպատակով։
Վարչապետն առաջարկել է քննարկել նաև ընկերության բաժնետոմսերը բորսայի միջոցով վաճառելու հնարավորության հարցը։
«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ն էկոնոմիկայի նախարարությանն է ներկայացրել ծրագիրը, որի հիմքում է այն մեկ այլ գործարանին, առավել շահութաբեր «Երևանի Ոսկերչական գործարան-1 «Գնոմոնին» վաճառելը: