Պետք չէ թերագնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը, գտնում է ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանը: Ըստ նրա, շատ բանի է հաջողվել հասնել: Նա նշել է, որ մշակվում են առանձին տարրերը, որոնք կգործարկվեն ապագայում հակամարտության վերջնական կարգավորման հասնելուն պես ու կյանքի կկոչվեն: «Գլխավորը, ինչին մեզ հաջողվել է հասնել այս ձևաչափի շրջանակներում, այն բանի ըմբռնումն է, որ առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտումն է: Դա նոր տարր չէ: Սակայն, սա այն դրույթն է, որ այսօր գնալով տարածվում է համաշխարհային պրակտիկայում, նման հակամարտությունների կարգավորման գործում, և մենք վստահ ենք, որ դա լինելու է հաշվի առնելով այն կամքը, որ արտահայտեց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը համընդհանուր հանրաքվեի միջոցով, սեփական Սահմանադրության ընդունման ճանապարհով, բոլոր մակարդակների ընտրությունների պարբերական անցկացման ճանապարհով՝ սկսած տեղական ինքնակառավարման մարմիններնց մինչ նախագահական ընտրություններ: Այդ կամքը պետք է պարտադիր հաշվի առնվի»,-ասել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը, հայտնում է «Էխո Մոսկվին»: