6 մարտի 2013 - 11:57 AMT
Ամերիկյան դիվանագիտության պատրիարքը հիվանդանոց է տեղափոխվել

ԱՄՆ նախկին պետքարտուղար Գենրի Քիսինջերը մարտի 5-ին տեղափոխվել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկը տանը անհաջող վայր ընկնելու պատճառով: Ամերիկյան դիվանագիտության 89-ամյա պատրիարքը արդեն մի քանի ժամից տուն կվեդառանա՝ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո:

Քիսինջերը եղել է պետքարտուղար և ազգային անվտանգության գծով խորհրդական նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ջերլադ Ֆորդի օրոք: 1973թ. Քիսինջերն արժանացավ խաղաղության Նոբելյան մրցանակի Փարիզյան համաձայնության համար, որը կոչված էր վերջ տալու պատերազմին Վիետնամում: