Անցած գիշեր Վանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել՝ Ռիխտերի սանդղակով 4,2 բալ ուժգնությամբ, հինգշաբթի հայտնել է Sabah թերթը:
Ըստ ստացված տեղեկությունների, երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 5:21-ին վեց կմ խորության վրա:
Զոհերի ու ավերածությունների մասին չի հաղորդվում:
Վան նահանգը ցնցվում է 2011թ. հոկտեմբերից ի վեր: Հոկտեմբերի 23-ին հզոր երկրաշարժ տեղի ունեցավ 7,2 մագնիտուդով: Դրանից հետո գրանցվել են ևս մի քանի ցնցումներ 5,1 մինչև 6,1 բալ ուժգնությամբ: Զոհվել է մոտ 600 մարդ, քանդվել է 2 262 շենք: