Իտալիայի նախկին վարչապետՍիլվիո Բերլուսկոնին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: Նրան մեղադրում են գաղտնի տեղեկատվությունը սեփական շահերից ելնելով բացահայտելու մեջ: Որոշումը կայացրել է Միլանի առաջին ատյանի դատարանը: Բերլուսկոնին հեռախոսազրույցների ապօրինի լսման ընթացքում ստացած տեղեկություններն օգտագործել է բանկ ձեռք բերելու համար:
Այդ գործով անցնում է նաև նրա եղբայր Պաոլո Բերլուսկոնին, որը դատապարտվել է 2 տարի և 3 ամիս ազատազրկման: Բերլուսկոնի եղբայրները պետք է 80 հազար եվրո վճարեն տուժած կողմին, հայտնում է ԻՏԱՐ –ՏԱՍՍ-ը: