15 մարտի 2013 - 13:51 AMT
Լևոն Իգիթյան. Ով ո՞ւմ թշնամին է մեր քաղաքում, որ պետք է պայքարեն միմյանց դեմ

«Մենք բոլորովս միասին մեծ դարդ ունենք, որը մի կողմ ենք դրել»,- ասում է Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը և ավելացնում,- «Այդ դարդը մեծ Հայաստանն է»:

Ըստ Լևոն Իգիթյանի` ընտրություններին մասնակցող ուժերը չպետք է պայքարեն միմյանց դեմ: «Ով ո՞ւմ թշնամին է մեր քաղաքում, որ պետք է պայքարեն միմյանց դեմ: Թշնամիներ չեն, այլ տեսակետների բախում պետք է լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Անդրադառնալով փետրվարի 18-ից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակին, Լևոն Իգիթյանը հայտարարեց. «Թամաշա է ինձ համար: Երկրի ճակատագիրը թամաշայի չի կարելի վերածել: Համարում եմ, որ Սերժ Սարգսյանը հաղթել է: Մնացած ուրիշի կարծիքը ինձ չի հետաքրքրում»:

Երևանի ավագանու անդամը նաև նշեց, որ թեև Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մոտ է, բայց նրա մեջ չի տեսնում այն հատկանիշները, որ «թուրքի, Ալիևի հետ նստի բանակցությունների»: