Պահանջարկի աճը խթանեց սպառողական վարկավորումը Հայաստանում

Պահանջարկի աճը խթանեց սպառողական վարկավորումը Հայաստանում

PanARMENIAN.Net - Համախառն պահանջարկի աճը խթանեց սպառողական վարկավորման աճը Հայաստանի բանկային ոլորտում: «Պահանջարկի աճը ենթադրում է սպասարկման տարբեր տեսակներ, որից մեկն էլ սպառողական վարկավորումն է»,-ասել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում:

Ըստ տնտեսագետի, բնակչության ցածր եկամուտները սպառողական վարկերի պահանջարկի աճի պատճառներից մեկն են: Թաթուլ Մանասերյանը հույս է հայտնել, որ բնակչության եկամուտներն առաջիկայում կաճեն:

Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա զեկույցում հրապարակված տվյալների, 2013թ. հունվարին երկրում գործող առևտրային բանկերը բնակչությանը տրամադրել են 300, 316 մլրդ դրամ ընդհանուր գումարի սպառողական վարկ, ինչն 4,830 մլրդ դրամով ավելի է 2012թ. դեկտեմբերից (295, 486 մլրդ դրամ):

Ընդ որում, քարտերով տրամադրվող վարկերի քանակը 2013թ. հունվարին կազմել է 99, 323 մլրդ դրամ, ավտովարկերինը՝ 16, 159 մլրդ դրամ, կենցաղային ու համակարգչային տեխնիկայի համար՝ 19,996 մլրդ դրամ, ոսկու գրավի դիմաց՝ 97, 110 մլրդ դրամ, այլ սպառողական վարկերը կազմել են – 67, 530 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---