Շահագործման է հանձնվել ոստիկանության Երևանի Քանաքեռ-Զեյթունի բաժնի վերանորոգված շենքը

Շահագործման է հանձնվել ոստիկանության Երևանի Քանաքեռ-Զեյթունի բաժնի վերանորոգված շենքը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի վերանորոգված շենքի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ շրջել է շենքում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և աշխատանքային նոր պայմաններին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժինը հագեցվել է ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով:

Տեղեկացվել է, որ ոստիկանական համակարգում շարունակվում են արդիականացման աշխատանքները: Արդեն իսկ շահագործման են հանձնվել համայնքային ոստիկանության ութ հենակետեր: Առաջիկայում ամբողջովին պատրաստ կլինի նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նոր շենքը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---