18 մարտի 2013 - 15:29 AMT
ԱՊՀ գործկոմի ղեկավարն առաջարկում է խստացնել օրենսդրությունը ահաբեկչության դեմ պայքարում

Բաքվում ահաբեկչության կանխարգելմանը նվիրված միջազգային խորհրդաժողովում ելույթ է ունեցել ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: Նա նշել է, որ այսօրվա դրությամբ համաշխարհային հանրությունը մեծապես մտահոգված է ահաբեկչության աճով ու ծայրահեղականության դրսևորումներով:

«Ահաբեկչությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, կրոնական ծայրահեղականությունը մեծ ծավալներ են ստանում: Այդ խնդիրները կան նաև ԱՊՀ տարածքում»,-հայտարարել է Սերգեյ Լեբեդևը:

«Հարկավոր է ստեղծել հատուկ իրավական բազա, խստացնել այդ ոլորտի օրենսդրությունը»,-ասել է նա: