18 մարտի 2013 - 19:19 AMT
Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է շեյխ Տալաաթ Մուհամմադ Աֆիֆիի հետ

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀ վակուֆների նախարար, շեյխ Տալաաթ Մուհամմադ Աֆիֆիի հետ։ Ջերմ և կառուցողական մթնոլորտում զրուցակիցները քննարկել են հայ–եգիպտական տարաբնույթ հարաբերություններին վերաբերող հարցեր` բարձր գնահատելով այդ հարաբերություններում եգիպտահայ համայնքի ունեցած ավանդական դերակատարությունը: Երկուստեք կարևորվել է քաղաքակրթությունների միջև երկխոսության խրախուսումը։ ՀՀ դեսպանը շեյխ Աֆիֆիին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության գործադրած ջանքերի մասին: Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսանը: