ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախարարության գործունեության վերաբերյալ ուշադրությունը, կառուցողական քննադատությունը և առաջարկությունները: Օմբուդսմենի տարեկան զեկույցում նախարարության գործունեության վերաբերյալ դիտարկումներին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այս կերպ է արձագանքել:
«Ընտրելով բաց, թափանցիկ աշխատաոճ, չթաքցնելով գոյություն ունեցող խնդիրները, գնահատելով երկխոսությունը և հասարակության հետ փոխադարձ կապը` նախարարությունը փաստում է, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրները բազմազան են և բազմաբնույթ և դրանց լուծման ուղղությամբ ծավալում է համակարգաստեղծ գործունեություն:
Նախարարությունը գտնում է, որ Պաշտպանի զեկույցում ներկայացված խնդիրները կօգնեն մեկ անգամ ևս անդրադառնալու և ավելի արդյունավետ լուծումներ տալու համակարգում դեռևս առկա խնդիրներին և ողջունում ոլորտի ձեռքբերումները գնահատելու և հանրությանը ներկայացնելու իրողությունը:
Նախարարությունը այսուհետ ևս շարունակելու է ամենօրյա, հետևողական աշխատանքը` օրենսդրական դաշտը կատարելագործելու, հանրությանը մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, սոցիալական պաշտպանության կարիք ունեցող յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ: