Խառը մենամարտերի շվեդ մարզիկ Իլիր Լատիֆին, որը փոխարինում է Ալեքսանդր Գուստաֆսոնին Գեղարդ Մուսասիի հետ մենամարտում UFC մրցաշարում, Գեղարդի համար այլ սպառնալիք է ներկայացնում:
Մուսասիի նոր մրցակիցը 20 սմ ավելի կարճահասակ է և ավելի ուժեղ է պայքարում: Շվեդ մարզիչ, բրազիլական ջիու-ջիթսուի սև գոտի ունեցող Լարս Վալինը մեկնաբանել է Գուստաֆսոնին Լատիֆիով փոխարինելու մասին նորությունը և գնահատել է Իլիրի հմտությունները, հայտնում է allboxing.ru-ն:
«Նա շատ ուժեղ մարզիկ է, շատ լավ մարտիկ, որքան գիտեմ: Պարտերում նա ինձ այնքան էլ չտպավորեց, այնպես որ մենամարտը կարող է ձանձրալի լինել»,-Լատիֆիի ունակություններն է նկարագրել Վալինը:
Նա հավելել է նաև, որ Մուսասին այն մարզիկներից մեկն է, որը ջանադրաբար աշխատում է ջիու-ջիթսուի հմտությունների վրա: