The Huffington Post. Օբաման պետք է ստիպի Էրդողանին ներողություն խնդրել հայերից Ցեղասպանության համար

The Huffington Post. Օբաման պետք է ստիպի Էրդողանին ներողություն խնդրել հայերից Ցեղասպանության համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Օբամայի առաջին ուղևորությունն Իսրայել վերընտրվելուց հետո ուղղված էր Իսրայելի հանդեպ ՀԱՄԱՍ-ի սպառնալիքների չեզոքացմանը: Այդ մասին գրում է ռաբի Շմուլի Բոտեչը The Huffington Post-ում: Ըստ նրա, այցը խորհրդանշական էր, հատկապես նրա ելույթը Երուսաղեմում: Օբաման ճնշում գործադրեց Նեթանյահուի վրա, որպեսզի վերջինս ներողություն խնդրի Էրդողանից Mavi Marmara-ի հետ կապված միջադեպի համար, ինչն էլ արել է վարչապետը: Սակայն այդ ներողությունը հակաարդյունավետ է:

Mavi Marmara-ի հետ կապված միջադեպը պետք է Օբամայի հաշվարկների մի մասը դառնար նրա այցի ժամանակ, քանի որ այն ի հայտ է բերում Թուրքիայի վարքագիծն Իսրայելի հանդեպ, ինչպես նաև Թուրքիայի կողմից պատմական փաստերի համառ ժխտման այլ օրինակներին, այդ թվում իր դերի մերժումը Հայոց ցեղասպանության գործում, որի արդյունքում 1,5 մլն հայ զոհվեց: Եթե Օբաման կատարեց իր խոսոտումը, որ տվել է որպես թեկնածու 2008թ., և շահագրգռված լիներ Մերձավոր Արևելքում հաջողության հասնելու գործում, նա պետք է դրդեր Էրդողանին փոխադարձ քայլ կատարել և ներողություն խնդրել բազմաչարչար հայերից ժամանակակից պատմության առաջին ցեղասպանության համար: Ինչպես ասվում է Ներկայացուցիչների պալատի բանաձևում, այդ կոտորածը «փաստագրված անհերքելի ապացույցներով, որ առկա են Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վատիկանի և այլ երկրների արխիվներում»:

Ստանալու համար հայերի աջակցությունը սենատոր Օբաման 2008թ. հունվարի 19-ին ասել է. «Երկու տարի առաջ ես քննադատեցի Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին պաշտոնից ազատելը ցեղասպանություն եզրույթի ճիշտ օգտագործման համար: Հայոց ցեղասպանությունը զուտ հայտարարություն չէ, կամ անձնական մի տեսակետ ու կարծիք, այլ լայնորեն փաստագրված փաստ, որի վերաբերյալ կան նաև հսկայական քանակի պատմական վկայություններ: Որպես սենատոր ես վճռականորեն սատարում եմ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը, իսկ որպես նախագահ ես խոստանում եմ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Սակայն, փոխարենը, իր խոստումը կատարելու ուղղությամբ աշխատելու փոխարեն, նախագահ Օբաման և նրա վարչախումբը խուսափում են «ցեղասպանություն» եզրույթից և աշխատում են կուլուարներում կանխելու համար նրա ճանաչումը Կոնգրեսում»,-գրում է Շմուլի Բոտեչը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---