Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Հանդիպմանը Նորին Սրբությունն իր շնորհավորանքներն ուղղեց Հնդկաստանի դեսպանին նշանակման առիթով և արդյունավետ գործունեություն մաղթեց նրան Հայաստանում:
Զրույցի ընթացքում խոսվեց երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունների, Հնդկաստանում հայ համայնքի պատմական ներկայության, ինչպես նաև Կալկաթայի հայ համայնքի և Հնդկաստանում հայկական եկեղեցիների ներկայիս վիճակի մասին:
Մայր Աթոռի մամլո դիվանից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև Կալկաթայի Մարդասիրական ճեմարանի գործունեությանը` այս առնչությամբ շնորհակալություն հայտնելով Հնդկաստանի դեսպանատանը` Մայր Աթոռին ցուցաբերվող զորակցության համար: Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ նոր դեսպանի ջանքերի շնորհիվ Մայր Աթոռի և դեսպանատան միջև հարաբերությունները կշարունակվեն հատկանշվել նույն ջերմությամբ ու արդյունավետությամբ: