ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է իր` ԿԳ նախարարի պաշտոնից ազատվելու և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան նշանակվելու մասին լուրերը:
«Երբ որ նման լուրեր առաջին անգամ շրջանառվեցին, ես մտածեցի կատակ է: Բայց երբ որ մամուլը կրկնում է, երևի շատ է ցանկանում կամ ազատել Կրթության և գիտության նախարարի պաշտոնը մեկ այլ` իր կողմից առավել սիրված գործչի համար, կամ էլ շատ է ցանկանում, որպեսզի ես իմ ֆրանսերենի իմացությունը կարողանամ դրսևորել և ծառայեցնել Հայաստանի արտաքին քաղաքականությանը»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արմեն Աշոտյանը:
Հակադարձմանը` «կամ էլ իրականություն են այդ լուրերը», ԿԳ նախարարի պաշտոնակատարը արձագանքեց. «Բազմակետեր»:
Նա հիշեցրեց, որ կառավարության ձևավորմանը մնացել է 20 օր, շուտով ամեն ինչ պարզ կլինի. «Շնորհակալ եմ, որ իմ մասին հոգ եք տանում, բայց մի տարեք»: