Գերմանական «Ground andpound» հեռուստաալիքին տված հարցազրույցում բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ասել է, որ իր և Ռոբերտ Շտիգլիցի երրորդ մենամարտը տեղի կունենա այս տարվա վերջին կամ էլ 2014 թվականի սկզբին:
«Հարյուր տոկոսով ես կվերադարձեմ իմ տիտղոսը»,- նշել է Աբրահամը:
2012 թվականի օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: 2013 թ. մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում կայացել է Աբրահամ-Շտիգլից ռևանշ մենամարտը:
Հայ բռնցքամարտիկը պարտվել է տեխնիկական նոկաուտով, մենամարտը տևել է 3 ռաունդ: