Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչական գործողության գործով կասկածյալը սպանվել է փոխհրաձգության արդյունքում Բոստոնի արվարձան Ուոթերթաուն քաղաքում, հայտնում է WCVB հեռուստաալիքը: Նրա հանցակիցը դեռ ազատության մեջ է: Փոխհրաձգությունը Ուոթերթաունում տեղի ունեցավ հարևան Քեմբրիջում ոստիկանի սպանությունից հետո, որը պարեկում էր Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի տարածքը: Այն մասին, որ Ուոթերթաունում ձերբակալված անձը կապ ունի Բոստոնի ահաբեկչության հետ հայտնեց The Boston Globe թերթը իրավապահ մարմիններում իր աղբյուրի վրա հղումով: