Հայ նետաձիգները վերադարձել են Ֆրանսիայի Ռիոմ քաղաքում կայացած Եվրոպայի Գրան Պրիի 1-ին փուլից: Ֆրանսիա էին մեկնել Հայաստանի չեմպիոններ Գոհար Շահնազարյանը և Արշակ Պետրոսյանը:
Մեկնարկային շրջանի Մ1 վարժությունում Պետրոսյանը վաստակել է 1257 միավոր, իսկ Շահնազարյանը 1233 միավոր: Սակայն նրանք պարտվել են 1/24 եզրափակչում և երկուսն էլ գրավել են 33-րդ տեղը՝ Պետրոսյանը 74, իսկ Շահնազարյանը 53 մասնակիցների մեջ:
Այս ստուգատեսը տարվա առաջին մեկնարկային մրցաշարն էր աշխարհի առաջնությունից առաջ: Մինչ աշխարհի առաջնությունը նրանք մասնակցելու են մի շարք միջազգային մրցաշարերի՝ Եվրոպայի Գրան Պրիի 2-րդ փուլ (Հայաստան), աշխարհի գավաթի 2-րդ փուլ (Թուրքիա) և աշխարհի գավաթի 4-րդ փուլ (Լեհաստան):